Ձերբակալվել է Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողի սպանությունը կատարողը, հայտնի են մասնակիցները

Ձերբակալվել է Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողի սպանությունը կատարողը, հայտնի են մասնակիցները

Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները իրականացնելով հատուկ օպերացիա, Սյունիքի մարզում հայտնաբերել են ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած երիտասարդին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզում հայտնաբերել են մարտի 12-ին Երևանում աղմկահարույց սպանության գործով կասկածյալին:

Ոստիկանները մի քանի ժամ շարունակ բազմաթիվ հասցեներում էին եղել, այդ թվում՝ ոչ միայն Երևանում, նաև մարզերում, ու, ի վերջո, օպերատիվ տվյալներով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ խմբերով մեկնել էին Սյունիքի մարզ, որտեղ էլ օպերացիան հաջողությամբ է ավարտվել և սպանության կասկածանքով ձերբակալել է կասկածյալը:

Կայքը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ  դանակով հարվածել է սպանվածին:

Կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Պ.-ն էր, նա ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում