Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանում
Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանում։ Համացանցում տարածվող տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետարանի խոսնակը։
Մասնավորապես խուզարկությունն իրականացվում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինարարության վարչությունում։
Auroranews-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ քաղաքապետարանում այս պահին քննչական գործողություններ են իրականացվում:
Կարծիքներ