Հանդիպում ունեցանք ականավոր բժիշկ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի հետ. Անահիտ Ավանեսյան
Ջերմ հանդիպմամբ ամփոփվեց երեկվա օրը: Միշտ ուրախ եմ հատկապես հայրենիքում տեսնել և զրուցել մեր լավ բարեկամ, ականավոր բժիշկ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի հետ:
Բժիշկը հերթական անգամ Հայաստանում է կարևոր առաքելությամբ. 70-ից ավելի բարդագույն վիրահատություններ, երեխաների փրկված կյանքեր...
Հրայր Հովագիմիանի յուրաքանչյուր այցը Հայաստան նաև հնարավորություն է մեր սրտային վիրաբույժների համար` առնչվելու առաջատար փորձին ու ոլորտի վերջին նվաճումներին:
Գիտագործնական սեմինարին այս անգամ մասնակցել ու վերապատրաստման հնարավորություն է ունեցել շուրջ 160 բժիշկ:
Բժշկական նոր սխրանքների սպասումով` միշտ ուրախ ենք Ձեր վերադարձով:
Անահիտ Ավանեսյան


Կարծիքներ