«Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով

«Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:

Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։

Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում