Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ

Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Թորոսյանին տրամադրել է  2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

 Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին փոխարինելու է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

 

Հիշեցնենք՝ երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրերը պտտվեցին այն բանից հետո, երբ Արսեն Թորոսյանը սոց. ցանցերում՝ մասնավորապես ֆեյսբուկում փակեց իր էջերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում