Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Կարծիքներ