ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 366 հազար մարդ․ պատվաստումային գործընթացը շարունակվում է
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 19-ի դրությամբ կատարվել է 366 hազար 779 պատվաստում,
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին դեղաչափ ստացել է 237 հազար 454 հոգի, երկրորդ դեղաչափ՝ 129 հազար 325 հոգի։
««Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից և զգուշացնում, որ նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։
ՀՀ-ում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են:
Կարծիքներ