Թրասի՝ «ամեն ինչ արված է» SMS հաղորդագրությունը վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը. Նարիշկին

Թրասի՝ «ամեն ինչ արված է» SMS հաղորդագրությունը վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը. Նարիշկին

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի «ամեն ինչ արված է» SMS հաղորդագրությունը, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Դե, ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ այս ամենը (SMS հաղորդագրությունը – ծանոթ.՝ ՏԱՍՍ) հիմքեր ունի»,- ասել Է Նարիշկինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հարցազրույցում։

Ընդ որում, Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է զգոն լինեն, իսկ ԱՀԾ-ն պետք է շարունակի կանխարգելել արտաքին սպառնալիքները: «Մենք պետք է զգոն լինենք, իսկ հատուկ ծառայությունները, այդ թվում ՝ Արտաքին հետախուզության ծառայությունը, պետք է շարունակեն բացահայտել և կանխել ցանկացած սպառնալիք, արտաքին սպառնալիքներ մեր պետության և մեր քաղաքացիների նկատմամբ», - ընդգծել է ԱՀԾ-ի ղեկավարը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է ակնկալել ռուսական կողմը արևմտյան գործընկերներից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ սպասում է Լոնդոնի պատասխանին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության կապակցությամբ, որի համաձայն՝ Թրասն «it' s done» (դրա հետ վերջ) հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած դիվերսիայից հետո։  Դիվանագետն ընդգծել է, որ այդ հարցի պաշտոնական պատասխանն ակնկալում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, որոնք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել համաշխարհային էներգետիկ անվտանգության հետ և ինչպիսին է անգլոսաքսերի դերը կատարված ահաբեկչության մեջ:

Սեպտեմբերի 27-ին Nord Stream AG ընկերությունը հաղորդել Է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել մեկ օր առաջ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» ծովային գազատարների երեք գծերում: Շվեդիայի սեյսմոլոգները սեպտեմբերի 26-ին երկու պայթյուն են գրանցել խողովակաշարերի տեղակայման երթուղիներում։  ՌԴ գլխավոր դատախազությունը գազատարների վնասվելուց հետո նախաձեռնել է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում