Հայաստանի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Արարատն» ու ԲԿՄԱ-ն ոչ ոքի խաղացին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրը մեկնարկեց «Արարատ»-ԲԿՄԱ խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «բանակայիններին» հաջողվեց առաջինը հանդիպման հաշիվը բացել միայն երկրորդ կեսում: 55-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Միքայել Միրզոյանը: «Արարատ»-ը կարողացավ խուսափել պարտությունից խաղի ավելացված րոպեին: Թիմին պարտությունից փրկեց Ալեքսանդր Գլիշիչը:
«Արարատ»-ԲԿՄԱ` 1:1:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Վան» - «Ալաշկերտ», «Շիրակ» - «Նոա», «Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ», «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումները:
Կարծիքներ