Եվրոպան կարող է գրասենյակներում արգելել հիջաբ կրել

Եվրոպան կարող է գրասենյակներում արգելել հիջաբ կրել

Եվրոպական դատարանը որոշեց, որ ընկերություններն այժմ կարող են իրենց աշխատակիցներին արգելել կրոնական առարկաներ, մասնավորապես, հիջաբ կրել: Իրավապաշտպան կազմակերպությունները համաձայն չեն այս որոշման հետ: 

Այս որոշումն ընդունվել է այն նպատակով, որ գործատուներին հնարավորություն տրվի պաշտոնապես կիրառել քաղաքականություն, որը պահանջում է կրոնական չեզոքություն իրենց գործունեության ոլորտում, բայց միևնույն ժամանակ մնում է օրենքի շրջանակներում և չի մեղադրվում խտրականության մեջ: 

Դատարանը պարզաբանեց իր 2017 թվականի որոշումը ՝ այժմ սահմանելով այն հանգամանքները, որոնց դեպքում գործատուն կարող է պաշտոնապես արգելել կրոնական առարկաներ կրելը: Արգելքի կիրառումից առաջ ընկերությունները պետք է ապացույց ներկայացնեն, որ «չեզոք իմիջ» ստեղծելը և գիտակցաբար «սոցիալական տարաձայնությունները կանխելը» կարևոր է բիզնեսով զբաղվելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում