Երևանում շահագործման է հանձնվել վերակառուցված համար 122 հիմնական դպրոցը
Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում. Ալեքսանդր Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կրթօջախում շրջել ու պայմաններին են ծանոթացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Շուրջ վեց տասնամյակ սերունդներ կրթած դպրոցն ամբողջությամբ փոխվել է: Շենքը քանդվել ու զրոյից կառուցվել է:
Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:
Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրով:
Վերակառուցումից հետո այս տարի ընդհանուր առմամբ Երևանում շահագործման է հանձնվել 6 դպրոց:
Կարծիքներ