Մոնրեալի հրեական կենտրոնի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել
Մոնրեալի ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի հրեական կենտրոններից մեկի վրա հարձակման փաստով: Անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլ է նետել շենքի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Դյուրավառ հեղուկի շիշը կոտրվել է մուտքի դռան վրա, սակայն մեծ վնաս չի հասցրել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։
Նոյեմբերի սկզբին անհայտ անձինք մի քանի կրակոց էին արձակել Մոնրեալի երկու հրեական դպրոցներում: Այն ժամանակ էլ ոչ ոք չէր տուժել։ Ոստիկանությունը կարծում է, որ այս միջադեպերը կապված են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրեական դպրոցների վրա հարձակումն անվանել էր ատելության հանցագործություն և կոչ արել կանադացիներին զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Կարծիքներ