Նոյեմբերի 7-14-ը ստացվել է 7 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 7-14-ը  ստացվել է 7 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 7-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Շիրակի մարզի Գյումրի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում և Արմավիրի մարզի Հացիկ-Մյասնիկյան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում