Թուրքիայի արտգործնախարարության մամուլի նոր խոսնակ է նշանակվել Թանժու Բիլգեչը

Պաշտոնական տեղեկատվությունից հայտնի է դարձել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի նոր խոսնակ է նշանակվել Սերբիայում Թուրքիայի նախկին դեսպան Թանժու Բիլգեչը:
Տեղեկությունը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Թանժու Բիլգեչն այդ պաշտոնում փոխարինել է մամուլի արդեն նախկին քարտուղար Համի Աքսոյին՝ գրում է ermenihaber.am-ը:
Բիլգեչն ավարտվել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 1995թ. աշխատանքի է անցել Թուրքիայի արտգործնախարարությունում:
2014-2016թթ. զբաղեցրել է ԱԳՆ-ի տեղեկատվության գլխավոր վարչության պետի տեղեկալի պաշտոնը: 2016-2021թթ. եղել է Սերբիայում Թուրքիայի դեսպանը:
Բիլգիչը դիվանագիտական ծառայություն է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինայում, Դանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:
Կարծիքներ