Հոնդուրասի նախագահի եղբայրը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր վաճառելու համար
Հոնդուրասի նախագահի եղբայրը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր վաճառելու մեղադրանքով, հաղորդում է Fox News-ը:
Հոնդուրասի նախկին կոնգրեսական Խուան Անտոնիո «Թոնի» Էռնանդեսը դատապարտվել է Մանհեթենի դաշնային դատարանի կողմից, որը նաեւ պարտավորեցրել է նրան 138 միլիոն դոլար վճարել: Էռնանդեսը դատապարտվել է 2019-ի հոկտեմբերին՝ 40 տարվա ազատազրկման պարտադիր նվազագույն պատիժ սահմանող մեղադրանքներով:
Մեղադրող կողմը պնդել է, որ Էռնանդեսը 15 տարի շարունակ սնել է կոկաինի բեռների հոսքը ԱՄՆ՝ միլիոնավոր դոլարներ վճարելով Հոնդուրասի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ իր եղբորը:
Նա նաեւ զենք է վաճառել թմրավաճառներին: «2004 - 2019 թվականներին ամբաստանյալը թմրանյութերի վաճառքից գումարներ է ստացել եւ միլիոնավոր դոլարների կաշառք բաժանել, այդ թվում՝ նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսին, Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբո Սոսեին եւ Հոնդուրասի ազգային կուսակցության հետ կապված այլ քաղաքական գործիչների»,- հայտարարել են դատախազությունում:
Նախագահ Էռնանդեսը բազմիցս հերքել է թմրանյութերի վաճառքով զբաղվողների հետ կապ ունենալը, ինչպես եւ Լոբոն, ում որդին այժմ թմրանյութերի վաճառքի համար 24 տարվա պատիժ է կրում ԱՄՆ-ում:
Դատարանում Թոնի Էռնանդեսը գունատ ու ընկճված տեսք է ունեցել: Երբ ամբաստանյալին խոսելու հնարավորություն է տրվել, նա բողոքել է իր փաստաբաններից՝ նշելով, որ ինքը համարյա չի տեսնում նրանց, եւ նրանք համարյա չեն պատասխանում իր էլեկտրոնային նամակներին։
Կարծիքներ