Աշխարհում արժեթղթերի վաճառքից մուտքերը տարվա առաջին կեսին 25 տոկոսով նվազել են. FT
Ընթացիկ տարվա առաջին կեսին ընկերությունների կողմից բաժնետոմսերի եւ փոխառությունների վաճառքից ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 25 տոկոսով նվազել Է՝ մնչեւ 4,9 տրիլիոն դոլար՝ աշխարհի ֆինանսական շուկաներում կտրուկ տատանումների պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այդ մասին հաղորդում Է Financial Times (FT) թերթը:
Տնտեսական ճգնաժամը, հրատարակության տվյալներով, մի շարք ընկերությունների հարկադրել Է հեռաձգելու բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբախշխումը:
Բաժնետիրական ֆինանսավորման պահուստները 2022 թվականի առաջին վեց ամսում կրճատվել են գրեթե 70 տոկոսով՝ մինչեւ 252 միլիարդ դոլար կամ 2005 թվաանից ի վեր նվազագույն գումարը: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը նվազել Է միանգամից մինչեւ 40 միլիարդ դոլար: Նախրդ տարվա առաջին կեսին այն հասմել Էր 327 միլիարդ դոլարի:
«Աղբային» պարտատոմսերի՝ ցածր վարկային վարկանիշով եւ վատ ֆինանսական վարկով ամերիկյան շուկան արձանագրել Է ամենամեծ վնասը 2020 թվականի համավարակի սկզբից ի վեր: Այդ արժեթղթերի վաճառից մուտքերն ԱՄՆ-ում 2021 թվականի առաջին առաջին կեսի 250 միլիարդ դոլարից այս տարվա հիշյալ շրջանում կրճատվել են մինչեւ 60 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի տվյալներով՝ 2022 թվականի վերջին սպասվում Է նաեւ բազային տոկոսադրույքի աճ մինչեւ 3,5 տոկոս, ինչը կդառնա ամենաբարձր ցուցանիշը 2008 թվականի սկզբից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ