«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համարի ներքո

«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությանը մնացել են հաշված ժամեր. Հայաստանը հանդես է գալիս 15 համարի ներքո

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: 

Այս մասին հիշեցնում է Առաջին ալիքը;

«Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է»,- նշված է Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ;

Քվեարկել կարող են աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում