Կիպրոսի հունական հատվածում փոխում են փողոցների թուրքական անվանումները
Թուրքիայում նեղսրտել են Կիպրոսի Հանրապետության հունական հատվածում որոշ թուրքական անվանումներ ունեցող փողոցների անվանափոխություններից՝ հայտնում է ermenihaber-ը:
Թուրքական կողմը Կիպրոսի հույներին մեղադրում է 1974-ից առաջ կղզու հարավային հատվածի թուրքական թաղամասերին տիրանալու, այժմ էլ այդ թաղամասերի փողոցների անունները վերացնելու համար՝ մոռանալով, որ նույն թվականին Թուրքիան իրականացրեց և առ այսօր շարունակվում է Կիպրոսի գրեթե կեսի բռնազավթումը:
Անվանափոխվել է նաև Կիպրոսի Պաֆոս քաղաքի Թալեաթ փաշա պողոտան: Այն տեղի հայ համայնքի ջանքերով քաղաքային իշխանությունները շաբաթներ առաջ վերանվանեցին Արդարության պողոտա:
Վերջերս անվանափոխվել են նաև Լառնակայի՝ նախկինում թուրքերով բնակեցված և 1910-ականներին անվանակոչված Բոզքուրթ (Գորշ գայլ) ու Ստամբուլ փողոցները: Վերջինը վերանվանվել է Կոստանդնուպոլսի փողոց:
Կարծիքներ