Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  Մեսրոպ Առաքելյանին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ Առաքելյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն` Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում