Հայաստանի հրաձգության հավաքականը ISSF Grand Prix միջազգային մրցաշարում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը
Սլովենիայի Ռուսե քաղաքում ավարտվեց ISSF Grand Prix միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 31 երկրի ավելի քան 200 մարզիկ։ Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
«5 օր շարունակ մեր հրաձիգները լավագույնս հանդես եկան միջազգային Գրան պրիում և նվաճեցին 4 մեդալ։
Հայաստանի հրաձգության հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 1ին հորիզոնականը։
Ներկայացնենք մեր մարզիկների գրանցած արդյունքները.
Օդամղիչ ատրճանակ միքս մրցաձև
Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան
Որակավորման փուլ - 291/288 (579) միավոր
Եզրափակիչ փուլ - 17:15 / 1ին տեղ
Օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկներ
Նարե Գաբրիելյան
Որակավորման փուլ - 570 միավոր
Եզրափակիչ փուլ - 239,7 միավոր / 1ին տեղ
Օդամղիչ ատրճանակ կանայք
Էլմիրա Կարապետյան
Որակավորման փուլ - 579 միավոր
Եզրափակիչ փուլ - 239,6 միավոր / 2րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ միքս մրցաձև
Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան
Որակավորման փուլ - 288/286 (574) միավոր
Եզրափակիչ փուլ -16:14 / 3րդ տեղ
Օդամղիչ հրացան տղամարդիկ
Հրաչ Բաբայան
Որակավորման փուլ - 622,7 միավոր / 38րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ տղամարդիկ
Բենիկ Խլղաթյան
Որակավորման փուլ - 574 միավոր / 12րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ տղամարդիկ
Գևորգ Մելքոնյան
Որակավորման փուլ - 567 միավոր / 27րդ տեղ
Կարծիքներ