Մեկնարկել են Էջմիածին քաղաքի փողոցների ու բակերի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Էջմիածին քաղաքի փողոցների ու բակերի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Էջմիածին քաղաքի փողոցների ու բակերի հիմնանորոգման աշխատանքները.

Թորամանյան, Կոմիտաս, Թորոս Ռոսլին (նախկին՝ Լիսիցյան) փողոցներում եւ Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մեկնարկել են ամբողջական ասֆալտապատման աշխատանքները:

Ելնելով հաստատված նախագծի ծավալից աշխատանքները մեկնարկել են միաժամանակ մի քանի փողոցներում՝ սահմանված ժամկետում ասֆալտապատումն ավարտելու համար:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 10-ին ավագանու հաստատած ծրագրով Էջմիածին համայնքում կատարվելու է 750 մլն դրամի հիմնանորոգում հետեւյալ փողոցներում ու բակերում.

Հունան Ավետիսյան,

Թորոս Ռոսլին (նախկին՝ Լիսիցյան),

Գրիգոր Նարեկացի,

Վարդան Մամիկոնյան (հատված),

Կոմիտաս փողոց (2 հատված),

Թորամանյան,

Ֆրանց Վերֆել (նախկին Շոլոխով),

Այվազովսկի,

Ա. Մանուկյան 1-ին թաղամասի թվով 3 փողոցները (այդ թվում՝ այգուն հարող փողոցները),

Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսով) 1-ին փակուղին,

թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը,

Ս. Մովսես Խորենացի 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը,

Լեոնիդ Ազգալդյան (նախկին Վռամ Կոստանյան) թիվ 3 եւ 5 շենքերի բակերը,

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (նախկին Կամո) թիվ 2, 2Ա, եւ 4 շենքերի բակերը,

Շահումյան 69, 71, եւ 73,

Սբ. Մ. Մաշտոց թիվ 8Ա, 8Բ, 8Գ եւ 8Վ,

Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը,

Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը,

Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը,

Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը,

Եկմալյան փողոցը,

Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ,

Տերյան 1-ին փակուղին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում