Հին եգիպտական Մարեա քաղաքի մերձակայքում քրիստոնեական համայնքի մնացորդներ են հայտնաբերվել
Հին եգիպտական Մարեա քաղաքի մերձակայքում մի խումբ լեհ հետազոտողներ քրիստոնեական համայնքի մնացորդներ են գտել: Դրանք հայտնաբերվել են տարածքի հետախուզության ժամանակակից մեթոդների շնորհիվ, նշում է Express-ը:
Հնագետները կարծում են, որ այս քաղաքը կառուցվել է 6-րդ դարում՝ Եգիպտոսով ճանապարհորդող քրիստոնյա ուխտավորների կողմից:
Նախկինում համարվում էր, որ այդ ժամանակ Եգիպտոսում նոր բնակավայրեր չեն հայտնվել: Մ.թ. 639 եւ 646 թվականների միջեւ մահմեդականների կողմից Եգիպտոսի նվաճումից հետո այլեւս քաղաքներ եւ այլ բնակավայրեր կառուցելու կարիք չկար՝ նվաճողներն օգտագործում էին հռոմեացիների եւ մակեդոնացիների կառույցները։
Փոքր քաղաքը, որը զբաղեցնում էր մոտ 13 հա տարածք, ծառայում էր որպես հանգստի վայր՝ Աբու Մենա՝ Ալեքսանդրիայից 50 կմ հարավ-արեւմուտք գտնվող վանական համալիր, տանող ճանապարհին։ Մասնագետները շինությունները թվագրում են մ.թ. 6-8-րդ դարերին։
Կարծիքներ