Արոնյանը Tata Steel India մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը Tata Steel India մրցաշարի միանձնյա առաջատարն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել հնդկական Tata Steel India արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի 3-րդ տուրից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է 3 միավորով: Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի և Հնդկաստանի ներկայացուցիչներին:

Tata Steel India մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 17-ին և կեզրափակվի 19-ին: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն ընթանում է հնդկական Կալկաթա քաղաքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում