Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Երեկ՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաներում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes-600 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ Իրավիճակների Փրկարար-ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի բժիշկները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում