Ռաֆայել Նադալը չի մասնակցի US Open-ին
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է ԱՄՆ-ի Բաց առաջնությանը չմասնակցելու որոշում ընդունելու մասին:
Նադալը նշել է, որ մրցաշարին չի մասնակցի աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Ես ընդունել եմ մի որոշում, որը երբեք չէի ցանկանա ընդունել, սակայն ստիպված եմ այս տարի բաց թողնել US Open-ը, քանի որ նախընտրում եմ չճամփորդել: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնալով վատանում է, դեպքերն ավելանում են, և մենք չենք կարողանում վերահսկել այդ վարակը»,- գրել է Նադալը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ռաֆայել Նադալը US Open-ի գործող չեմպիոնն է:
ԱՄՆ-ի Բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 31-ին:
Կարծիքներ