Տեղադրվել է Ախթալան և հարակից գյուղերն իրար կապող հետիոտնային անցումը
Տեղադրվել է Ախթալան և հարակից գյուղերն իրար կապող հետիոտնային անցումը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Տեղադրվել է հետիոտնային մետաղական կամուրջ, որն ապահովում է մարդկանց տեղաշարժը, բնակավայրերի սնուցումը կարվի ավելի արագ։
«Ճանապարհային դեպարտամենտի, շինարարական մասնավոր ընկերությունների, հիմնարկների մասնագետները շատ արագ և արդյունավետ են աշխատել։
Մինչ այս բնակավայրերը սնուցման խնդիր չեն ունեցել, այն ապահովվել է սարամիջյան ճանապարհով»,- գրել է պատգամավորը։
Կարծիքներ