Համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

Համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

ՀՀ մամուլի ծառայությունից մի շարք ԶԼՄ-ների հարցեերին ի պատասխան հայտնել են, որ Հանրապետության նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: 

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»,-հայտնում են ծառայությունից:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում