Թրամփը նախատեսում է լքել Վաշինգտոնը Բայդենի երդմնակալության օրը` առավոտյան. Reuters

Թրամփը նախատեսում է լքել Վաշինգտոնը Բայդենի երդմնակալության օրը` առավոտյան. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է լքել Վաշինգտոնը նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը` հունվարի 20-ի առավոտյան: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում տալով իր աղբյուրին:

Մեկ շաբաթ առաջ Թրամփը հայտարարել էր, որ չի մասնակցելու նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Հաղորդվում էր, որ Թրամփը կարող է լքել Վաշինգտոնը հունվարի 19-ին:

Ըստ աղբյուրի ՝ Թրամփը նախատեսում է հրաժեշտի միջոցառում կազմակերպել Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում, որտեղ գտնվում են ԱՄՆ նախագահի կողմից օգտագործվող ինքնաթիռները: Աղբյուրը հավելում է, որ Թրամփը նախատեսում է ավելի ուշ մեկնել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կեցավայր:

Թրամփը կդառնա ԱՄՆ պատմության մեջ չորրորդ նախագահը, որը չի մասնակցի իր իրավահաջորդի երդմնակալության արարողությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում