Լարիսա Ալավերդյանը կարևորեց կանանց և տղամարդկանց միջև ներդաշնակությունը
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով` կնոջ և տղամարդու միջև կա տարբերություն, սակայն այդ տարբերությունը տրված է նրանց ոչ թե մրցակցության համար, այլ որպեսզի նրանք միմյանց լրացնեն:
Ալավերդյանն այս մասին ասաց «Դեբատ» բանավեճի ակումբում «Մայրության և գեղեցկության» տոնի առթիվ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Ինձ շատ է անհագստացնում է, երբ կանանց և տղամարդկանց դերակատարությունը հասարակության մեջ ընկալվում է շատ անգամ որպես մրցակցություն, ընդ որում, անառողջ մրցակցություն: Իրականում կինը չի գալիս ոչ տղամարդու տեղը գրավելու, ոչ տղամարդու դերակատարությունը ունենալու, այլ հակառակը: Կին և տղամարդ տարբերությունները պատահական չեն տրված, այդ տարբերությունը խորքային նշանակություն ունեն: Դա մեզ ուղերձ է, որը, ցավոք, շատ անգամ գռեհիկ մատերիալիզմի տեսանկյունից է ընկալվում: Եվ այդ տարբերությունները տրված են ոչ թե նրա համար, որ անառողջ մրցակցության մեջ մտնենք, այլ նրա համար, որ լրացնենք մեկը մյուսին»,- ընդգծեց Ալավերդյանը:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի` այդ համատեքստում կանանց և տղամարդկանց հավասարության քարոզը շատ դեպքերում կարող է ընկալվել որպես մրցակցություն:
«Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն ընկալվում է որպես մրցակցություն, դա տանում է դեպի բացասական երևույթներ, դա չի տանում դեպի իրար ուժեղացնելու և լրացնելու գաղափար»,- ասաց Ալավերդյանը:
Կարծիքներ