WSJ. ռուսական նավթի գնի առավելագույն սահմանը կարող է հասնել 60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց

WSJ. ռուսական նավթի գնի առավելագույն սահմանը կարող է հասնել 60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց

Ինչպես գրում է հրատարակությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ բոլոր 27 երկրներին առաջարկել է հաստատել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանը՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց։

ԵՄ-ում այս առթիվ վեճերը շարունակվում են արդեն մի քանի ամիս։ ԵՄ որոշ երկրներ, ներառյալ Լեհաստանը և Բալթյան երկրները, վրդովված էին մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առաջարկվող գնի առավելագույն սահմանից, քանի որ այն մոտավորապես համապատասխանում է Եվրոպայում ռուսական հիմնական՝ Urals տեսակի նավթի ներկայիս գնին։

Ռուսական նավթի գինը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 5-ը, երբ ուժի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում