Ղազախստանը 139 խաղաղապահ է ուղարկել Գոլանի բարձունքներ
Ղազախստանի իշխանությունները 139 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զորախումբ են ուղարկել Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն, որի խնդիրն է հետևել Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի պահպանմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը նշել է, որ ՄԱԿ-ի առաքելություններում ղազախստանցի խաղաղապահների մասնակցության աշխարհագրության ընդլայնումն ու դիվերսիֆիկացումն իրականացվում է նախագահի հանձնարարականով։
Խաղաղապահների հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ալմաթիի Պանֆիլովյան 28 գվարդիականների այգում։ Գոլանի բարձունքներ են ուղարկվել 139 զինծառայողներ, որոնք առաքելության մանդատին համապատասխան կկատարեն հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրներ։
Կարծիքներ