Ուրախ լուր հայրենադարձների համար

Ուրախ լուր հայրենադարձների համար

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում մեկնարկել է հայոց լեզվի անվճար դասընթացների երկրորդ փուլի ընդունելությունը:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

Դասընթացները կանցկացվեն 3 խմբով՝ տարրական, միջին/խորացված արևելահայերեն, արևմտահայերենից արևելահայերեն ադապտացիա:

Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 3 ամիս, և նախատեսված են 80 հոգու համար: Առաջնահերթությունը կտրվի 18-45 տարեկան այն սփյուռքահայերին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են տեղափոխվել Հայաստան և աշխատանք են փնտրում:

Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 15-ը: Դասերը կսկսվեն հուլիսից: Տարվա ընթացքում դասընթացների անցկացումը կկրի պարբերական բնույթ։ 

Գրանցվելու համար պետք է անցնել հղմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում