Լավրովը չի կարծում, թե Թուրքիան «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ ունի

Լավրովը չի կարծում, թե Թուրքիան «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ ունի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Թուրքիան «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ ունի.

«Չեմ պատկերացնում, թե իրականում ինչպես կարող են ԽՍՀՄ մաս կազմող և անկախ պետություններ դարձած երկրները ինչ-որ ձևով աջակցել այս գաղափարին», – ասել է Լավրովը RBK-ին տված հարցազրույցում:

Արտգործնախարարի խոսքով՝ ընդհակառակը, Ադրբեջանի նման երկրների արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը ազգային պետությունների ամրապնդումն է: Լավրովը ընդունում է, որ միջինասիական թուրքալեզու պետությունների հետ Անկարան փորձում է հարաբերություններ կառուցել, սակայն, ըստ նրա, հարցը ավելի շատ մշակութային ու կրթական առնչությունների տիրույթում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում