ԱՄՆ-ը պատրաստվում է ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ-ը պատրաստվում է ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

 ԱՄՆ-ն Ուկրաինային 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի մասին կարող է հայտարարվել ուրբաթ օրը՝ օգոստոսի 19-ին։ Այս մասին հինգշաբթի հաղորդում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ այդ տվյալների՝ օգնություն հատկացնելու համար կօգտագործվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լիազորությունները՝ թույլ տալով նրան զենք փոխանցել ամերիկյան զինանոցներից։

Միաժամանակ, աղբյուրներից մեկը չի բացառել, որ օգնության մասին հայտարարությունը կարող է հետաձգվել մինչև հաջորդ շաբաթ։ Միաժամանակ, փաթեթի վերջնական արժեքը նույնպես կարող է որոշակիորեն փոխվել, զգուշացրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում