Կալիֆոռնիայի օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռ
Հինգշաբթի օրը ԱՄՆ Ուոթսոնվիլ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս երկու փոքր ինքնաթիռների բախման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը։
Նրա խոսքով՝ երկշարժիչ Cessna 340 ինքնաթիռում եղել է երկու մարդ, մինչդեռ միաշարժիչ Cessna 152-ում եղել է միայն օդաչուն։ Քաղաքի իշխանությունները հայտնել են երկու զոհի մասին, սակայն հայտնի չէ՝ կան արդյոք փրկվածներ:
Թերթը նշում է, որ գետնի վրա գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել։
Կարծիքներ