Արագածոտն գյուղի արևային կայանների ենթակայանում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

Արագածոտն գյուղի արևային կայանների ենթակայանում հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

Հուլիսի 28-ին, ժամը 12։13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտն գյուղի արևային կայանների ենթակայանում հրդեհ է բռնկվել։
 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել` 13։40-ին։ Այրվել է ենթակայանը՝ մոտ 50 քմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում