Թոմ Քրուզին հրավիրել են այցելել ՌԴ՝ ծանոթանալու վերջին Սու-57-ի հնարավորություններին

Թոմ Քրուզին հրավիրել են այցելել ՌԴ՝ ծանոթանալու վերջին Սու-57-ի հնարավորություններին

«Ռոստեխ» պետական կորպորացիան որոշել է հրավիրել ամերիկացի դերասան Թոմ Քրուզին՝ այցելելու МАКС-2023 միջազգային ավիաշոուն՝ նրան ավելի լավ ծանոթացնելու ռուսական վերջին Սու-57 կործանիչի հնարավորություններին։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում։

Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մեվերիք» ֆիլմի թրեյլերում կա մի դրվագ, երբ երևում է ռուսական Սու-57-ին շատ նամն ինքնաթիռ, որին ամերիկացի օդաչուն հետևում է օդային մարտի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սու-57-ը հզոր և առաջադեմ մեքենա է: Այն տպավորում և ոգեշնչում է ոչ միայն զինվորականներին, այլև, ինչպես տեսնում ենք, կինոգործիչներին: Մենք Թոմ Քրուզին հրավիրում ենք МАКС-2023-ին, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա Սու-57-ին և անձամբ տեսնի ռուս ասերի կատարմամբ այս ինքնաթիռով տպավորիչ պիլոտաժը»,- մեկնաբանել է «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունը։

Սու-57-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային և վերգետնյա թիրախների ոչնչացման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում