Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Սենատում

Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Սենատում

Facebook-ի, YouTube-ի եւ Twitter-ի ղեկավարները ցուցմունքներ կտան Սենատի դատական ​​ենթահանձնաժողովի լսումներին ալգորիթմների եւ սոցցանցերի ուժեղացման վերաբերյալ, գրում է The Hill-ը:

Լսումներին կմասնակցեն Facebook-ի քոնթենթային քաղաքականության հարցերով փոխնախագահ Մոնիկա Բիքերթը, YouTube-ի` Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի եւ զարգացող շուկաների համար կառավարության եւ հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդրա Վեյթչը եւ Twitter-ում ԱՄՆ հանրային քաղաքականության ղեկավար Լորան Քալբերթսոնը:

Սենատի գաղտնիության, տեխնոլոգիայի եւ իրավունքի ենթահանձնաժողովը կքննի սոցցանցերի հարթակների ազդեցությունը:

ԱՄՆ օրենսդիրներն ավելի ու ավելի հաճախ են ճնշում գործադրում հարթակների վրա` ալգորիթմների եւ քոնթենթի մոդերացման մեթոդների պատճառով, հատկապես` դեմոկրատները, ովքեր մտահոգություն են հայտնել, որ հարթակները նպաստում են ծայրահեղական քոնթենթի տարածմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում