Աննա Հակոբյանը Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» օրինակով անդրադարձել է կնոջ իրավունքների պաշտպանությանը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ իր արշավի շրջանակում հրապարակված նոր տեսաուղերձում անդրադարձել է 12-րդ դարի վերջում Մխիթար Գոշի կազմած «Դատաստանագրքին» և դրանում կնոջ իրավունքների պաշտպանությանն առնչվող դրույթներին։
Տեսանյութում ներկայացվում են «Դատաստանագրքի» մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են կնոջ նկատմամբ ֆիզիկական վնասին, ամուսինների հարաբերություններին, հղի կանանց նկատմամբ բռնությանը, ամուսնալուծությանը և կնոջ իրավունքների պաշտպանությանը։ Ընդգծվում է, որ այդ կարգավորումներում կանայք ունեցել են հստակ իրավունքներ, իսկ տղամարդիկ պատասխանատվություն են կրել իրենց վարքի համար։
Տեսաուղերձի հիմնական եզրահանգումն այն է, որ բռնության հանդեպ անհանդուրժողականությունն ու կնոջ արժանապատվության պաշտպանությունը հակասություն չեն հայկական պատմական արժեքներին։ Հակառակը՝ դրանք արձանագրված են նաև հայկական իրավական մտքի վաղ շրջանի աղբյուրներում։


Կարծիքներ