ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 2022 ֆինանսական տարվա բյուջետային առաջարկությունների փաթեթին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 2022 ֆինանսական տարվա բյուջետային առաջարկությունների փաթեթին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն օգոստոսի լույս 11-ի գիշերը 50 կողմ՝ 49 դեմ ձայներով հավանություն Է տվել 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է հոկտեմբերի 1-ին) բյուջետային առաջարկությունների փաթեթին՝ 3,5 տրիլիոն դոլարի չափով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասն հայտնել Է Reuters գործակալությունը:

Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում Է հարկային զիջողություններ այն արտադրողների համար, որոնք օգտագործում են Էներգիայի մաքուր աղբյուրներ, բարձրագույն կրթություն սանալու հնարավորության հեշտաման ծրագրերի իրականացում:

Նախատեսված Է առողջապահության, կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության ծախսերի ավելացում: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամները, դեմ՝ հանրապետականները: Օգոստոսի 10-ին ավելի վաղ Սենատը 69 կողմ եւ 30 դեմ ձայներով հավանություն Է տվել երկրի ենթակառուցվածքի զարգացման պլանին՝ ավելի քան 1,3 տրիլիոն դոլար գումարով, որը համաձայնեցված Է Սպտակ տան եւ երկու կուսակցությունների սենատորների խմբի կողմից:

Մասնավորապես, օրինագիծը նախատեսում Է 110 միլիարդ դոլարի տրամադրում կամուրջների եւ ճանապարհների կառուցման, 11 միլիարդ դոլար՝ տրանսպորտային անվտանգության համար: Եվս 39 միլիարդ դոլար պլանավորվում Է ծախսել հասարակական տրանսպորտի արդիականացման համար:

Երկու օրինագծերն Էլ կարեւորագույն նշանակություն ունեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար:

Նա ակտիվորեն ձգտել Է հասնելու դրանց հավանության՝ օգտվելով այն բանից, որ իր գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն ունի Կոնգրեսի երկու պալատներում: Այժմ օրինագծերը պետք Է քննարկի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Այդ գործընթացը կարող Է զբաղեցել մի քանի ամիս, քանի որ դրանց մի քանի դրույթների դեմ հանդես են գալիս ոչ միայն հանրապետականներն, այլեւ դեմոկրատներ: Փաստաթղթերի քննարկումը կսկսվի սեպտեմբերի կեսերից ոչ շուտ, քանի որ Կոնգրեսը գնում Է ամառային արձակուրդի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում