ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

ՀԲ ներկայացուցիչները Ավինյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել ծրագրերը տեղափոխել գործնական փուլ

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։

Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու առկա մարտահրավերներն ու քայլել ժամանակին համընթաց:

 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, գործակցության ծրագրերը տեղափոխել գործնական փուլ:

 

Որպես թվայնացված կարևոր գործիք՝ քաղաքապետ Ավինյանն առանձնացրել է վերջերս գործարկված «Ակտիվ քաղաքացի» հավելվածն ու էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ձեռքբերումը, որոնք ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական են դարձնում երևանցիներին մատուցվող ծառայությունները:

 

Էլեկտրոնային այս ծառայություններն առավել տեղայնացնելու և ներքին մոնիթորինգի ու հետադարձ կապի մեխանիզմները ներառելու գործում ևս կարևորվել է բանկի աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում