Մոսկվայի մետրոյում և առևտրի կենտրոններում կարող են աղոթքի սենյակներ բացվել մուսուլմանների համար
ՌԴ մայրաքաղաքում բնակվող մահմեդականները ցանկանում են փոքր սենյակներ բացել մետրոյում և առևտրի կենտրոններում, որպեսզի հնարավոր լինի հինգանգամյա պարտադիր աղոթք անել՝ չշփոթեցնելով մյուս քաղաքացիներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայի մուֆթի, մայրաքաղաքի գլխավոր մզկիթի իմամ Իլդար Ալյաուտդինովին:
«Այժմ մենք աղոթքի սենյակներ ենք բացում հաստատություններում: Օրինակ, դրանք հայտնվել են օդանավակայարաններում, հոսպիսներում, որոշ բուժհաստատություններում: Փորձում ենք պայմանավորվել նաև առևտրի կենտրոնների հետ: Համացանցում երևում է, թե ինչպես են հավատացյալներն աղոթում մետրոյի անցումներում: Այդ պատճառով բանակցություններ ենք վարում Մոսկվայի մետրոպոլիտենում փոքր սենյակներ բացելու մասին», - ասել է Ալյաուտդինովը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում ապրում է մոտ 3-35 մլն մահմեդական, որոնցից 2 մլն-ը տեղի բնակիչներ են, իսկ մյուսները՝ միգրանտներ: Բոլորի համար գործում է 4 մզկիթ:
Կարծիքներ