Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է. նրան թունավորել են թեյի միջոցով. խոսնակ

Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է. նրան թունավորել են թեյի միջոցով. խոսնակ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմին հայտնում է, որ Նավալնին Օմսկում շտապ հոսպիտալացվել է: Այստեղ շտապ վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը:

ТАСС գործակալությունն էլ հայտնում է, որ Նավալնին հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:

Կիրա Յարմիշը Թվիթերի իր էջում հայտնել է, որ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում