Պուտինի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է. Կրեմլ

Պուտինի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը հուսալիորեն ապահովված է:

Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը ապահովված է, այդ թվում՝ երբ խոսքը գնում է ճամփորդությունների ժամանակ սննդի մասին։

Նշենք, որ մարտի 5-ին Ստավրոպոլի երկրամաս կատարած այցի ժամանակ Պուտինը ճաշի ժամանակ զրուցել է ջերմոցային համալիրի աշխատակիցների հետ, որտեղ նախագահին առաջարկել են ապուր, կարտոֆիլի պյուրե և հենց տեղում աճեցված բանջարեղեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում