Թեհրանում պայթյուն է որոտացել, ավերվել է 2 շենք. կան զոհ և տուժածներ

Թեհրանում պայթյուն է որոտացել, ավերվել է 2 շենք. կան զոհ և տուժածներ

Իրանի մայրաքաղաքի Ռեյ փողոցի երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով ավերվել է հարևան շենքը:

Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն, ասել է Թեհրանի քաղաքապետարանի հրշեջ ծառայության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ Նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։

«Ռեյ փողոցի երկհարկանի շենքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով ավերվել են այս և հարակից շենքերը, և ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները»,- ասել է Մալեքին։

ISNA գործակալությունն էլ հայտնում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում