Վրաստանում գիշերը ևս վեց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո
Անցած գիշեր Վրաստանում վեց նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ուժգին երկրաշարժից հետո, որը փետրվարի 13-ին 6,2 մագնիտուդով տեղի Է ունեցել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղում: Փետրվարի 14-ին այդ մասին հաղորդվում Է Իլիայի համալսարանին կից Սեյսմիկ դիտազննման կենտրոնի կայքում:
Բոլոր վեց հետցնցումները տեղի են ունեցել Սամեբա գյուղի մերձակայքում: Դրանց մագնիտուդը տատանվել Է 4,5-ից մինչեւ 3,1: Կրկնական ցնցումները Թբիլիսիում չեն զգացվել:
Փետրվարի 13-ին Վրաստանում տեղի Է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Թբիլիսիում եւ երկրի մյուս տարածաշրջաններում: Երկրաշարժն զգացվել Է նաեւ Հայաստանի հյուսիսային շրջաններում: Զոհերի եւ ավերածությունների մասին չեն տեղեկացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ