Շիրակի մարզային փրկարարական վարչությունը փլուզումների և վնասների մասին ահազանգեր չի ստացել
Փետրվարի 13-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով փետրվարի 14-ին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագրված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:
Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի՝ զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որը հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ Ժամը 22․25-ից մինչև ժամը 01:00-ն արձանագրվել է 28 կանչ։
Կարծիքներ