Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք, ապաքինվել է 349, մահացել 9 մարդ:
Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ, գրանցված է կորոնավիրուսով վարակման 272 851 դեպք, ապաքինվել է 266 693 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 576:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 307 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 410 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում՝ 133 անձ:
Կարծիքներ