Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքը նշանակվել է օգոստոսի 2-ին

Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքը նշանակվել է օգոստոսի 2-ին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը՝ 16:00-ին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Դատավոր Մնացական Հարությունյանն է:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում