Պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր

Պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր

Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ Արդեն կայացել է մրցութի առաջին փուլը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Քաղաքաշինության նախարարությունը:

Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից, ընդհանուր՝ 240  բնակարանան։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։

Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում